Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հ.Ս. Թամազյանի անվ. Հայաստանի վիրաբուժության լրաբեր 2.2012

Թունավորման ուսումնասիրության յուրահատկությունները

Դատական թունաբանությունը գիտական մի ասպարեզ է, որտեղ կիրառվում են թունաբանության, անալիտիկ քիմիայի, դեղագիտակության և այլ դիսցիպլինների գիտելիքներն ու մեթոդները, մահվան, թունավորման կամ թմրանյութերի կիրառման բժշկական կամ դատական հետաքննություններին օգնելու համար: Դատական թունաբանության մի առանձին բաժին է հետմահու թունաբանությունը: Հետմահու թունաբանության առաջնային նպատակը պարզել, թե արդյոք տվյալ անհատի մահվան պատճառը նյութ է, եթե այո, ինչ ծագում ունի այն, արդյոք դրա հայտնաբերված չափաբաժինը մահացու է: 

 

Իհարկե պատկերը էականորեն այլ է, երբ աշխատանքը պետք է տարվի դիակի հետ: Այստեղ առաջ են գալիս տարբեր գործոններ, կապված մարմնի հայտնաբերման ժամանակից և եղանակից, ինչպես նաև այն վայրի հետ կապված, որտեղ հայտնաբերվել է դին: Քանի որ հնարավոր է, որ մարդը թունավորումից մահացել է մի վայրում, սակայն դիակը տեղափոխվել է այլ վայր, կամ երբ մարդը իր աշխատանքի ընթացքում շփվում է որոշ թույների հետ, սակայն մահանում է այլ վայրում: 

 

Կարևոր դեր ունի հանգուցյալի բնակարանի զննումը, անհատական իրերի և, ինչն ամենից կարևոր է, մահվան վայրի հետազոտումը: Այդ վայ-րերի զննման ժամանակ գուցե հայտնաբերվեն դեղանյութերի տուփեր, շշեր, կասկածելի հետքեր, քիմիական զանազան ագենտներ և այլ ֆիզիկական հետքեր: Դեպքերը չեն կարող նույնությամբ կրկնվել, սակայն նեղացնելով հետազոտման շրջանակը աշխատանքը կլինի ավելի արդյունավետ [1]:

 

Հետազոտության մեթոդները: Մեր առօրյայում, կենցաղում կիրառվող նյութերը, ամանները, որոշակի թունավոր միացություններ են պարունակում: Տարբեր պոլիմերների, մաքրող նյութերի բաղադրության մեջ առկա են լինում հիմնականում անօրգանական ծագում ունեցող այդպիսի միացություններ: Շատ հաճախ նաև որոշ աշխատող սարքեր, լինեն դրանք էլեկտրական հոսանքով, թե վառելիքով աշխատող, արտանետում են այս տեսակ նյութեր, սակայն միաժամանակ մենք չենք կարող ասել, որ դրանք բոլորն էլ թունավոր են, կամ էլ որ բոլորի վրա նույն կերպ են ազդում: Սակայն բազմաթիվ հետազոտություններ են արվել և ընտրելով բավականին մեծ վարիացիա, գիտնականները [1,2] կարողացել են մշակել ստատիստիկ տվյալներ (աղյուսակ 1): 

 

Շատ կենցաղային թույներ ազդում են մարդու կոնկրետ օրգան- հա-մակարգերի կամ կոնկրետ պրոցեսների վրա:  Ընդգծենք, որ ցավալի է, բայց ներկայումս վաճառքի դրված շատ դեղամիջոցներ ոչ միայն չի կարելի ազա-տորեն վաճառել, այլ նաև հարց է թե, արդյո՞ք այդ դեղանյութերն այն են ինչ գրված է տուփի վրա:

 

Մարդու ընկալչային զգայարանները զգայուն չեն որոշ թունավոր քի-միական նյութերի հոտի, համի նկատմամբ, հաճախ մարդը նույնիսկ չի նկատում, որ այդ պահին գտնվում է ինչ-որ տոքսինի ազդեցության տակ, ինչն էլ բերում է բացասական հետևանքների:

 

Աղյուսակ 1.

Թունավորման տեսակները


Թունավորման տեսակները

Լինում  են.

Կենցաղային

կենցաղային նյութերից՝ դետերգենտներից, մաքրող ագենտներից, ինսեկտցիդներից և այլն

Գյուղատնտեսկան

ինսեկտցիդներից, պեստիցիդներից, ֆունգիցիդներից ու հակամոլախոտային նյութերից

 Արդյունաբերական

երբ գործարաններում, քիմիական մշակնումների արդյունքում որպես երկրորդային պրոդուկտ առա­ջանում են թույներ

Բժշկական

սխալ դեղամիջոցի կիրառումից, դրա չափից մեծ չափաբաժնի օգտագործումից

Թմրանյութային

թմրանյութերի օգտագործումից

Մթերային

համի ուժեղացուցչներից, կամ սննդային տարբեր հավելումներից

Խառը

սողունների կամ երկկենցաղների թույնից, ծխից, շմոլ գազից և այլն

 

Ահա մի քանի լայն տարածում ունեցող քիմիական միացությունների համառոտ բնութագրությունը (աղյուսակ 2):

 

Ինչպես երևում է աղյուսակից, այս բոլոր նյութերի հետ մարդը առնչվում է ամեն օր և սա դեռ ամբողջ ցուցակը չէ [4]: 

 

Բացի հայտնաբերված թույների մասին տեղեկացված լինելուց նաև պետք է հաշվի առնել, որ յուրաքանչյուր դեպք յուրահատուկ է, ինչպես նաև հիշել սիներգիզմ կոչվածի մասին: Դա այն է, երբ երկու նյութ տարբեր ազդե-ցություն են ունենում տվյալ պրոցեսի վրա, սակայն երբ նրանց ազդե-ցության պահը և, ինչն հատկապես կարևոր է, չափաբաժինները մոտ են միմյանց, առաջ է գալիս կենսաքիմիական պրոցեսների այլ կասկադ: Հայտնի օրինակ է, երբ խառնում են թմրանյութը և ալկոհոլը:

 

Աղյուսակ 2.

Որոշ միացությունների բնութագրությունը


Նյութը

Ազդում է.

Լինում է.

Տրիկլոզան

իմունային համակարգի վրա, ինչպես նաև կա­րող է բերել էնդոկրին դիսֆունկցիայի:

հեղուկ օճառներում, դեոդո­րանտ­ներում, ատամի մածուկ­ներում, խոհանոցային պարա­գաներում, մանկական խաղա­լիքներում

Ֆտալատի էսթերը

էնդոկրին և սեռական համակարգերի վրա

մթերքի ամաններում, պլաստ­մասե պարագաներում, ման­կական խաղալիքներում, մա­զե­րի սփրեյում, շամպուն­նե­րում և այլն

Ածխածնի մոնօքսիդ

սիրտ-անոթային և նյար­դային համակարգի վրա

վառարանների անսար­քու­թյան պատճառով, ինչպես նաև դրանց սխալ օգտագոծումից և գազի վատ որակից: Լինում է, նաև փայտե վառարանների, ջրի տաքացուցիչների և մեքե­նա­ների արտանետումներից

Մետաղներ

հատկապես բազմացող բջիջների վրա, այդպի­սով պատճառ հան­դի­սա­նալ քաղքցեղի, նեյ­րո­նալ դիսֆունկցիայի, հորմոնալ դիսբալանսի համար:

կապարե հին խողովակ­նե­րում, կապար պարունակող ներկերում, բյուրեղապակյա սպասքում և այլն:

 

Հետազոտության արդյունքները: Շատ, եթե ոչ բոլոր, թունա-վորումները ունենում են այսպես կոչված հետմահու նշաններ: Օրինակ՝ խորը ցիանոզը կարող է պայմանավորված լինել օպիատների կիրառումով, մարմնի մուգ կապույտ գունափոխումը հնարավոր է խեղդող գազերից կամ անիլինից: Հիպերկերատոզը, հիպերպիգմենտացիան և ալոպեցիան կարող են խոսել մկնդեղով երկար թունավորման մասին կամ կանացի արտաքին օրգանների գունավորումը, քայքայումը և խոցավորումը աբորտային ագենտների կիրառման մասին և այլն: Դիակի ներքին օրգանները և դրանց խոռոչները պետք է ուսումնասիրել մեծ զգուշությամբ, քանի որ գրգռող կամ քայքայող թույները հաճախակի չեն թողնում աչքի ընկնող հետքեր, իսկ որոշները ցնդող հատկություն ունեն: Ամեն դեպքում այդպիսի նշաններից են կոնկրետ օրգանի վրա խոցերը, պերֆորացիաները և հիպերեմիան:  

 

Նշանները բազմաթիվ են և որպեսզի լաբորատոր աշխատանքը լինի ճիշտ ուղղությամբ ուղղորդված անհրաժեշտ այդ նշանների մանարմասն զննում և փաստերի ճիշտ կապում [1,5]: 

 

Վերջին տասնամյակում և ներկայումս առավել շատ կիրառվող մե-թոդներն են սպեկտրոսկոպիկը, հատկապես մասս-սպեկտրոմետրիան, DART-սպեկտրոսկոպիան,  չնայած, որ նյութի անջատման գործում հատկապես մեծ դեր ունեն քրոմատոգրաֆիկ մեթոդները, հատկապես՝ բարձր արդյունավետությամբ հեղուկ քրոմատոգրաֆիայի [high performance liquid chromatography (HPLC)] մեթոդը, գազային քրոմատոգրաֆիա-մասս սպեկտրոսկոպիան, որը երկու մեթոդների համադրություն է: Նյութերի բաժանման գործում նաև մեծ դեր ունի  պինդ ֆազի անջատման մեթոդը (solid-phase extraction), երբ սորբենտի միջոցով, շնորհիվ իր ֆիզիկական հատկությունների, անջատվում է անհրաժեշտ նյութը: 

 

Բացի նշածներից օգտագործվում են մոլեկուլային կենսաբանության մեջ լայնորեն կիրարվող լուսածորող մարկերի տարբեր մեթոդներ, ինչպես նաև հիստոլոգիական մեթոդներ: Այս մեթոդները նույնպես ճշգրիտ են, սակայն դրանցով հետազոտումը բավականին մեծ ժամանակ է պահանջում:

 

Գրեթե բոլոր քիմիական միացությունները փորձարարական միջա-վայրում տալիս են, որոշակի, սպեցիֆիկ սպեկտր, որը պայմանավորված է լինում լույսի հետ այդ միացության կամ դրա օպտիկապես ակտիվ խմբի փոխազդեցությամբ: Հաճախ նաև կիրառվում են, ոչ թե տեսանելի սպեկտրի էլեկտրամագնիսկան ալիքներ, այլ իոնիզացնող ալիքներ: 

 

Ահա բերված են մի քանի նյութերի սպեկտրներ.

 

Ամֆետամինի սպեկտրը. 


Ամֆետամինը պահպահնվում է մեզի մեջ 1-5 օր, արյան մեջ՝ 1-3 օր, մազի մեջ՝ մինչև 90 օր:


Իբուպրոֆենի սպեկտրը.


Իբուպրոֆենը պահպահնվում է մեզի մեջ 1-3 օր, արյան մեջ՝ 1-2 օր, մազի մեջ՝ մինչև 90 օր:

 

Ֆենոբարբիտալի սպեկտրը. 

 

Ֆենոբարբիտալը պահպանվում է մեզի մեջ մինչև 2-3 շաբաթ, արյան մեջ՝ 4-7 օր, մազի մեջ՝ մինչև 90 օր:

 

Կոկաինը արյան մեջ պահպանվում է 2-5 օր, մեզի մեջ 3-5 օր, եթե երիկամային խնդիրներ չկան և մազի մեջ ՝ մինչև 90 [6]:

 

Իմանալով սպեկտրը, հանգյուցիալի արյան կամ մեզի չափում կա-տարելով մենք կարող ենք հայտնաբերել նյութը, եթե այն կա: Հետազոտման համար բավական է վերցնել 10 մլ արյուն, քանի որ այդքանը բավարար է թմրանյութ կամ այլ ագենտ հայնտաբերելու համար [5]: 

 

Մեթոդը ունի մի մեծ առավելություն՝ այն չափազանց զգայուն է կոնցենտրացիաների հանդեպ և նույնիսկ շատ փոքր հազարերորդական գրամներ լինելու դեպքում այն նկատվում է սպեկտրի վրա: 

 

Կենսաբանական նմուշներում թմրանյութերի կամ այլ միացություն-ների հայտնաբերումը պետք է կատարվի շատ հստակ մեթոդով կամ մեթոդ-ներով, որպեսզի հետազոտության արդյունքները կասկածելի չլինեն և հնա-րավորինս քիչ գործոններից կախված լինեն, քանի որ արդյունքները կարևոր նշանակություն ունեն հաջորդ գործողություններում: 

 

Որոշ միացություններ, օրինակ՝ հերոինը, օրգանիզմ ներմուծումից անմիջապես հետո վերածվում է այլ մետաբոլիտի և ապա մորֆինի, ինչի պատճառով անհրաժեշտություն է առաջանում փնտրել լրացուցիչ ապա-ցույցներ (օրինակ՝ ինյեկցիոն նշաններ): Նաև, որոշ հաբերի թունավոր բա-ղադրիչը կարող է պարունակվել շատ փոքր՝ միկրո կամ նանո գրամներ չափաբաժիններով, ինչը ևս ստիպում է օգտագործել ամենազգայուն մեթոդներ [3]: 

 

Գրականություն 

 

  1. Dr. Imran Sabri (A.M.U. Aligarh) Forensic and post mortal toxicology: General Conside-ration,2009,1-2 
  2. http://www.time.com/time/specials/packages/completelist/0,29569,1976909,00.html
  3. Mieczkowski, Tom (1999). "The Further Mismeasure: The Curious Use of Racial Cate-gorizations in the Interpretation of Hair Analyses". American Society of Criminology Meetings, November 1999, Toronto, Ontario, Canada
  4. Venter A., Nefliu M. and Cooks R. G. Anal Chem 2008; 27; 284.
  5. Peter R. Stout and Jeri Ropero Miller Forensic Toxicology Research and Development
  6. Henderson, G., Harkey, M, Zhou, C., Jones, R., Jacob, P. Incorporation of
  7. isotopically labeled cocaine into human blood: Race as a factor, Journal of
  8. Analytical Toxicology, 22, 156, 1998.

Հեղինակ. Աղաբեկյան Գ.Գ., Մինասյանց Մ.Վ.,ՀՀ Փորձաքննությունների ազգային բյուրո
Սկզբնաղբյուր. Հ.Ս. Թամազյանի անվ. Հայաստանի վիրաբուժության լրաբեր 2.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Քրոնիկական դակրիոցիստիտի բուժումը մոդիֆիկացված դակրիոցիստոռինոստոմիայի եղանակով (գրականության տեսություն)

Քրոնիկական դակրիոցիստիտը հանդիսանում է արցունքապարկի քրոնիկ բորբոքումը, որը զարգանում է արցունքաքթային խողովակի բլոկադայի հետևանքով: Այն հանդիսանում է բավականին տարածված պաթոլոգիա և կարող է հանդիպել բոլոր տարիքային խմբերում...

Ակնաբանություն Բուժման մեթոդներ
Տրավատանի և պոլիկվադով տրավատանի առաջացրած մորֆոլոգիական փոփոխությունները ճագարների աչքերի առաջային հատվածներում

Օֆթալմոտոնուսի բարձրացումը հանդիսանում է գլաուկոմայի առաջացման հիմնական պաթոգենետիկ մեխանիզմը, որի ժամանակ առաջանում է բնորոշ գլաուկոմատոզ օպտիկ նեյրոպաթիա (Нестеров А.П., Егоров Е.А., 2005; Netland R.A., Landry, Sullivan E.K. et all 2001)...

Ակնաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ